ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պուտին. Հուսանք, որ միջուկային զենքի կարիք չի լինի

Պուտին. Հուսանք, որ միջուկային զենքի կարիք չի լինի
10.12.2015 | 10:56

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում միջուկային զենքի կիրառման կարիք չի լինի: ՌԴ-ի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանը նա բարձր է գնահատել նախօրեին Միջերկրական ծովում տեղակայված ռուսաստանյան սուզանավից թևավոր հրթիռներով Սիրիայում ԻՊ-ի դիրքերին հասցված հարվածները և հույս է հայտնել, թե այդ նույն հրթիռները միջուկային մարտագլխիկներով վերահամալրելու կարիք չի լինի: «Կալիբր» թևավոր հրթիռներն ունեն այդ հնարավորությունը, սակայն Պուտինն ընդգծել է, որ ահաբեկիչների դեմ պայքարում դրա անհրաժեշտությունը չկա:

Դիտվել է՝ 522

Մեկնաբանություններ