Թուրքիայի ԱԳ նախարարությունն իր քաղաքացիներին կոչ է արել հնարավորինս արագ լքել Իրաքի տարածքը՝ հայտնում է Haber 7 հեռուստաընկերությունը: Թուրքական բանակի տանկային գումարտակը ներկայումս տեղակայված է Նայնավա շրջանում քրդական աշխարհազորին ԴԱԻՇ-ի դեմ պայքարին նախապատրաստելու համար: Թուրքական վարկածով՝ պայմանավորվածութուն կա Իրաքի իշխանությունների հետ: Իսկ Բաղդադը Թուրքիային մեղադրել է ռազմական ներխուժման մեջ և պահանջել է զորքերը հանել իր տարածքից: Իրաքի խորհրդարանի որոշ պատգամավորներ կառավարությունից պահանջել են թուրքական բանակի դեմ սկսել ռազմական գործողություններ: Նախօրեին Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Անկարան մտադիր չէ լրացուցիչ ուժեր տեղափոխել Իրաք, և չի ծրագրում դուրս բերել այնտեղի զորախումբը: