ԱՄՆ-ի պետդեպը հույս ունի, որ Իրաքն ու Թուրքիան կպարզաբանեն Իրաքի տարածք թուրքական զորքեր մտցնելու խնդիրը: ԱՄՆ-ը չի խրախուսում նման միջոցառումները` առանց Իրաքի կառավարության համաձայնության՝ ասել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը: «Մենք Իրաք որևէ զորք ուղարկելը չենք աջակցում` Իրաքի կառավարության համաձայնության բացակայության դեպքում: Դա ներառում է և ԱՄՆ զինվորականներին, և ցանկացած այլ երկրի: Մենք շարունակում ենք Թուրքիայի և Իրաքի իշխանություններին կոչ անել քննարկել այդ հաղորդագրությունները հարմար ալիքներով: Իրաքն ու Թուրքիան պետք է շարունակեն դրությունը պարզաբանելու փորձերը և լավ լուծում գտնեն»,- ասել է նա: