ԱՄՆ-ը դիմել է կոալիցիայի իր դաշնակիցներին` խնդրելով հատուկ նշանակության ուժերի ներգրավման մասին` ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար՝ հաղորդում է Reuters-ը: «Ես խնդրել եմ մեր գործընկերներին ներառել հատուկ օպերացիաներ անցկացնելու համար նախատեսված ուժերը, հարվածային և հետախուզական ավիացիան, զենք ու զինամթերք»,- ասել է Պենտագոնի ղեկավար Էշտոն Քարթերը: