ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վաղը Ժնևում Սիրիայի հարցով բանակցություններ կանցկացվեն

Վաղը Ժնևում Սիրիայի հարցով բանակցություններ կանցկացվեն
10.12.2015 | 17:29

ՌԴ-ն, ԱՄՆ-ը և ՄԱԿ-ը Սիրիայի հարցով բանակցություններ կանցկացնեն դեկտեմբերի 11-ին Ժնևում։ ՌԴ փոխարտգործնախարարի հաղորդմամբ՝ իրենք պատրաստվում են ակաբեկչության դեմ պայքարի իրենց տեսալկետը ներկայացնել, ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքով էլ՝ ԱՄՆ-ը կփորձի ուրվածգել հրադադարի հաստատման ուղիները։ Ժնևի հանդիպմանըներկա չեն լինի ոչ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ոչ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին: Նրանք կհանդիպեն հաջորդ շաբաթ Մոսկվայում։

Դիտվել է՝ 553

Մեկնաբանություններ