ԵՄ պետությունները երեկ որոշում չեն կայացրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգման վերաբերյալ՝ հարցը հետաձգվել է Իտալիայի առաջարկով։ Ակնկալվում էր, որ 28 պետությունների շդեսպանները ևս վեց ամսով կերկարացնեն պատժամիջոցները, որոնց ժամկետն ավարտվում է հունվարին, բայց Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի առաջարկով՝ հարցը նախ կքննարկեն ԵՄ պետությունների ղեկավարները եկող շաբաթ Բրյուսելում: