Business Georgia-ի փոխանցմամբ` Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դմիտրի Կումսիշվիլին մեկնել է Չինաստան՝ այցի շրջանակներում հուշագիր կստորագրվի Չինաստանի հետ ազատ առևտրի համաձայնագրի բանակցություններ սկսելու մասին։ Վրաստանի էկոնոմիկայի նախարարը կմասնակցի չին-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստին, որի ժամանակ քննարկվելու են Չինաստանից Վրաստանի տրանսպորտային միջանցքով բեռների փոխադրման հարցերը։ Նա կհանդիպի նաև Չինաստանի բիզնես շրջանակների ներկայացուցիչների հետ։ Չինաստանը դարձել է Վրաստանի երրորդ խոշոր առևտրային գործընկերը։