Վրաստանի արտգործնախարար Գեորգի Կվիրիկաշվիլին կարծում է, որ Ռուսաստանի հետ գոյություն ունեցող ձևաչափը հնարավորություն է տալիս առաջընթացի հասնել, եթե լինի Մոսկվայի կամքը։ Կվիրիկաշվիլին այդ հայտարարությունն արել է ի պատասխան ընդդիմադիր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիայի հայտարարության, որ առաջարկում է Վրաստան-Գերմանիա-Ռուսաստան ձևաչափ ստեղծել։ Ալասանիայի խոսքով՝ Գերմանիան կարող է արդյունավետորեն հարթել ռուս-վրացական հարաբերությունները։ Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ տեղյակ չէ այդ ուղղությամբ կոնկրետ քայլերի մասին. «Այդ կարծիքը հայտնել են գերմանական բիզնես միջավայրի ներկայացուցիչները։ Կարծում եմ, որ Ռուսաստանի հետ գործող ձևաչափը տալիս է հնարավորություն, որ գրանցվի առաջընթաց, եթե լինի Ռուսաստանի քաղաքական կամքը»։