ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թուրքիան չի՞ ցանկանում լինել ԴԱԻՇ-ի հարևանը

Թուրքիան չի՞ ցանկանում լինել ԴԱԻՇ-ի հարևանը
10.12.2015 | 17:34

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին Անկարայում հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին Չանքայա նստավայրում: Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ տարածաշրջանում իրավիճակի սրման ֆոնին քրդական ինքնավարության անվտանգությունն իրենց համար ռազմավարական խնդիր է: «Իրաքում մեր մասնակցությունն ուղղված է երկրում կայունության ապահովմանը։ Մենք չենք ցանկանում լինել ԴԱԻՇ-ի հարևանը։ Դրա համար Էրբիլը պետք է լինի ուժեղ։ Այդ նպատակով մենք ամեն տիպի աջակցություն ենք ցուցաբերում Իրաքին և Իրաքի քրդական տարածքային ինքնավարությանը։
Ես Իրաքի վարչապետ Հայդար Ալ Աբադին նամակ եմ գրել, որում շարադրել եմ մի շարք հարցերում մեր տեսանկյունը։ Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանն ու ԱԳՆ ներկայացուցիչ Ֆերիդուն Սինիրլիօղլուն այսօր կմեկնեն Իրաք։ Մենք աջակցում ենք Իրաքին և հետագայում նույնպես կաջակցենք»,- ասել է նա։

Դիտվել է՝ 520

Մեկնաբանություններ