Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը դեմ է Թուրքիայի ԵՄ ընդունմանը` Անկարայի իշխանություններին մեղադրելով ԴԱԻՇ-ի հետ կապի մեջ: «Թուրքիան չպետք է լինի ԵՄ մասը»,- հայտարարել է Զեմանը Հյուսիսային Բոհեմիա եռօրյա այցի ընթացքում: Նա ընդգծել է, որ չնայած ՆԱՏՕ-ի անդամությանը, Թուրքիան «հաճախ իրեն պահում է որպես ԴԱԻՇ-ի դաշնակից»: Նա քննադատել է ԵՄ պլանները Թուրքիային 3 միլիարդ եվրո հատկացնելու վերաբերյալ` փախստականներին պահելու դիմաց: