Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

«Նախագահների հանդիպումից առաջ Բաքուն իրավիճակը սրելուն ուղղված սադրանքների է դիմում»

«Նախագահների հանդիպումից առաջ Բաքուն իրավիճակը սրելուն ուղղված սադրանքների է դիմում»
11.12.2015 | 12:34

Վիեննայում ԱԳ նախարար Էդվարդ ‪ Նալբանդյան‬ը հանդիպել է Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան ‪Կուրց‬ի հետ։ Նախարարները գոհունակություն են հայտնել բարձր մակարդակով հաճախակի փոխայցելությունների կապակցությամբ` ընդգծելով, որ նոր լիցք է հաղորդվում տարբեր բնագավառներում փոխգործակցության զարգացմանը։ Հանդիպմանն անդրադարձ է եղել հրատապ միջազգային ու տարածաշրջանային խնդիրների՝ ահաբեկչության դեմ միջազգային հանրության պայքարին, Մերձավոր Արևելքում զարգացումներին, սիրիական ճգնաժամի կարգավորման ուղիներին։ Նալբանդյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ջանքերը: Նա զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանն ընդառաջ Բաքվի կողմից հակամարտության գոտում իրավիճակը սրելուն ուղղված սադրանքների վրա։

Դիտվել է՝ 717

Մեկնաբանություններ