Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

«Ներկայիս հակամարտություններից ոչ մեկը ռազմական միջոցներով չի լուծվի»

«Ներկայիս հակամարտություններից ոչ մեկը ռազմական միջոցներով չի լուծվի»
11.12.2015 | 12:40

Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կողմ է Սիրիայում հակաահաբեկչական գործողությանը Բունդեսվերի մասնակցությանը, բայց նշել է, որ ներկա հակամարտություններից ոչ մեկը, այդ թվում՝ Սիրիայում, չի կարելի լուծել ռազմական միջոցներով՝ ինչպես հայտարարել է Բեռլինում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության դաշնային համագումարում: «Միայն քաղաքական լուծումը վերջ կդնի սիրիական պատերազմին»,- կարծում է նախարարը: «Բայց ես չեմ կարող աչք փակել այն բանի վրա, որ ԴԱԻՇ-ը քաղաքական լուծում չի ուզում»,- նշել է նա: Գերմանիան չի կարող փախչել պատասխանատվությունից արտաքին քաղաքականության մեջ՝ նշել է Շտայնմայերը:

Դիտվել է՝ 653

Մեկնաբանություններ