Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԱՄՆ-ի պետդեպարտամենտին մտահոգում են հանրաքվեի խախտումները

ԱՄՆ-ի պետդեպարտամենտին մտահոգում են հանրաքվեի խախտումները
11.12.2015 | 14:29

ԱՄՆ-ի պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քիրբին, դեկտեմբերի 8-ի բրիֆինգում պատասխանելով հարցին, թե մտահոգված չե՞ն Հայաստանի սահմանադրական հանրաքվեի բազմաթիվ խախտումների հաղորդագրություններից, ասել է. «Մենք մտահոգված ենք ընտրական խախտումների վերաբերյալ պնդումներով, որոնց մասին հաղորդել են անկուսակցական դիտորդները, Հայաստանի քաղաքական տարբեր կուսակցություններ»: «Մենք Հայաստանի իշխանություններին կոչ ենք անում լիարժեքորեն հետաքննել խախտումների մասին բոլոր արժանահավատ հաղորդումները՝ ապահովելու հանրաքվեի արդյունքների հանդեպ վստահությունը»,- ասել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը։ Նա ասել է, որ նույնատիպ խնդիրները, ինչ նախորդ ընտրություններում նշել են ԵԱՀԿ-ի դիտորդները, պետք է հաշվի առնվեն Ընտրական նոր օրենսգրքում, որ Հայաստանի ժողովուրդը ապագա ընտրություններն ընդունի որպես արժանահավատ, լեգիտիմ և հավատա, որ քվեարկության արդյունքը համապատասխանում է իրենց կամարտահայտությանը։
Պետդեպարտամենտն ընդհանուր առմամբ ողջունել է հանրաքվեի խաղաղ անցկացումը: «Մենք ողջունում ենք Հայաստանի ժողովրդին և կառավարությանը դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեն խաղաղ անցկացնելու համար, որը կայացավ հանրային ակտիվ քննարկումներից հետո»,- ասել է Քիրբին:

Դիտվել է՝ 684

Մեկնաբանություններ