Politika.net-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան Մոսուլում (Իրաք) պատրաստվում է ոչնչացնել ԴԱԻՇ-ին։ Նա այդպես է մեկնաբանել Իրաքի հյուսիսում թուրքական զորքի հիմնական առաքելությունը: «Այդ ուժերը (Մոսուլի ազգային գվարդիա), որոնց մենք պատրաստում և մարզում ենք, Իրաքում կոչնչացնեն ԴԱԻՇ-ին։ Երբ մենք Սիրիայում պայքարում ենք արևմտյան դաշինքի հետ միասին, Թուրքիան ցանկանում է զուգահեռ համատեղ գործողություններ իրականացնել Իրաքում, ահաբեկչական կազմակերպությունները պետք է վերացվեն երկու երկրներում։ Մենք հարգում ենք Իրաքի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»: