Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Իրաքի այաթոլլան կոչ է արել չհամակերպվել օտարերկրյա ներխուժմանը

Իրաքի այաթոլլան կոչ է արել չհամակերպվել օտարերկրյա ներխուժմանը
12.12.2015 | 10:09

Իրաքի շիաների հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Սիսթանին իշխանություններին կոչ է արել չհամակերպվել այլ պետությունների կողմից իր ինքնիշխանության խախտման հետ՝ հայտնում է BBC-ին: Այաթոլլան չի նշել՝ հատկապես որ երկրներին նկատի ունի: Իրաքի իշխանությունները մի շարք կտրուկ հայտարարություններ են արել՝ երկրի հյուսիսում վերջերս թուրքական ռազմական ներկայության ընդլայնման հետ: Դեկտեմբերի 4-ին Թուրքիան իր զինված ուժերի խումբը՝ 130 զինծառայող, տանկեր և հրետանի, տեղակայել է Իրաքի հյուսիսային Նայնավա նահանգում՝ քուրդ աշխարհազորայինների ճամբարում, որտեղ Անկարան մարզում է քուրդ մարտիկներին ԴԱԻՇ-ի գրաված Մոսուլի վրա հարձակման համար:
Դեկտեմբերի 6-ին Իրաքի ԱԳՆ-ն Բաղդադում թուրք դեսպանին կանչել է և պահանջել, որ Թուրքիան անհապաղ իր զորքերը դուրս բերի Իրաքի տարածքից: Իրաքի ԱԳՆ-ն նաև հայտարարել է, որ Անկարան զորքերը մտցրել է առանց Բաղդադի համաձայնության, որն այդ քայլը որակում է «թշնամական ակտ»: Նույն օրը Իրաքի նախագահ Ֆուադ Մասումը պահանջել է, որ թուրքական ստորաբաժանումներն անհապաղ դուրս գան Իրաքի տարածքից՝ նրանց մտնելն անվանելով «միջազգային նորմերի և իրավունքի խախտում»:
Թուրքիան հրաժարվում է զորքերը դուրս բերել և պնդում է, որ զինծառայողներն այնտեղ են ահաբեկչական խմբավորումների դեմ կռվող «տեղի ոստիկանության համար ուսումնական ծրագրի շրջանակներում»:

Դիտվել է՝ 874

Մեկնաբանություններ