Թող ոչ ոք չմտածի, թե Ռուսաստանի քայլերին չենք պատասխանում, որովհետև վախենում ենք կամ մենք սխալ էինք՝ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։ Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարարը պնդել է, թե ինքնաթիռի միջադեպից հետո Ռուսաստանն ամեն ինչ փորձում է վերանայել։ «Յուրահատուկ հարց է, որի համար էլ մենք աշխատում ենք ՌԴ-ի քայլերին չպատասխանել։ Մենք հասուն պետության պես ենք մեզ պահում։ Բայց մեր համբերությունն էլ սահմաններ ունի։ Ռուսաստանն անօրինական մեր սահմանը խախտել է»,- ասել է Չավուշօղլուն՝ հավելելով, որ ՌԴ-ի հետ երկխոսությունը շարունակվում է։