«Իսլամական պետություն» խմբավորումը կարող է ավելացնել Սիրիայում և Իրաքում իր ընդլայնման փաստացի մասշտաբները՝ դեկտեմբերի 11-ին «Միջերկրածովյան երկխոսություններ» միջազգային համաժողովում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Չեմ բացառում, որ ԻՊ-ըս կավելացնի իր ընդլայնման փաստացի մասշտաբները, այդ կառույցը, ի տարբերություն այլ խմբավորումների, իսկապես ցանկանում է քվազիպետություն ստեղծել»: «Նրանք ցանկանում են պահպանել իմիջը, որ հաջողություններ ունեն, նրանք պետք է ամբողջ աշխարհին ցույց տան, որ գաղափարախոսություն ունեն՝ իրենց շարքերը համալրելու համար»,- ընդգծել է ՌԴ արտգործնախարարը: