Դեկտեմբերին ավանդույթի համաձայն՝ Forbes հանդեսի ռուսական մասնաճյուղն ընտրում է տարվա ընթացքում ամենաշատ աչքի ընկած գործարարներին։ Այս տարի նորարարական գաղափարների ու լուծումների համար առաջադրված է նաև ռուսաստանաբնակ հայազգի գործարար, բարեգործ, RVVZ Foundation հիմնադրամի համահիմնադիր, «Սկոլկովո» բիզնես դպրոցի հիմնադիր Ռուբեն Վարդանյանը: Քվեարկության արդյունքները կհրապարակվեն դեկտեմբերի 21-ին: