ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի ԱԳ նախարար Իբրահիմ ալ Ջաֆարի հետ: Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պաշտպանում է Իրաքի ինքնիշխանությունն ու ամբողջականությունը: Իրաքի ԱԳ նախարարը տեղեկացրել է Իրաքի հյուսիս թուրքական զորքերի անօրինական ներխուժման շուրջ զարգացումների ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու մասին: Ռուսական կողմը հայտնել է իր կոշտ ու սկզբունքային դիրքորոշումը, որով աջակցում է Իրաքի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, Իրաքի իշխանությունների նախաձեռնած գործողություններին՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի և ՄԱԿ-ի կանոնադրության վրա: