ՄԱԿ-ի հովանավորությամբ Փարիզում կայացած համաժողովի պատվիրակները համընդհանուր համաձայնագիր են ընդունել կլիմայի փոփոխությունը նվազեցնելու մասին: 200 պետություններ հաստատել են կլիմայի փոփոխության վերաբերյալ համաձայնագիրը՝ պարտավորվելով կրճատել արտանետումները: Համաձայնագիրը, որ որևէ պատասխանատվություն չի նախատեսում այն երկրների համար, որոնք չեն կրճատի արտանետումները, ուժի մեջ կմտնի 2020-ին: