Թուրքմենստանում սկսվել է մայր ցամաքի խոշորագույն գազամուղներից մեկի կառուցումը` Թուրքմենստան-Աֆղանստան-Պակիստան-Հնդկաստան երթուղով:
Գազամուղը թույլ կտա Ասիայի հարավ-արևելյան արագ զարգացող շուկաներին գազ մատակարարել Թուրքմենստանից, որը գազի պաշարներով 4-րդն է աշխարհում։ Գազամուղի թուրքմենական հատվածի շինարարության մեկնարկի արարողությանը մասնակցել են նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին, Պակիստանի վարչապետ Նազաֆ Շարիֆը և Հնդկաստանի փոխնախագահ Համիդ Անսարին: Գազամուղի թուրքմենական հատվածի կառուցումը կտևի 3 տարի: Ծրագրով նախատեսված հզորությունը կազմելու է տարեկան 33 մլրդ խորանարդ մետր: