Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Իրանը պատրաստ է օգնել ՌԴ-ի և Թուրքիայի միջև լարվածության թուլացմանը

Իրանը պատրաստ է օգնել ՌԴ-ի և Թուրքիայի միջև լարվածության թուլացմանը
14.12.2015 | 12:09

Իրանը պատրաստ է օգնել Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը՝ Աշգաբադում հայտարարել է Իրանի առաջին փոխնախագահ Էսհաք Ջահանգիրին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ: «Մենք անհանգստացած ենք Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններում առաջացած լարվածությամբ և պատրաստ ենք օգնել թուլացնելու այդ լարվածությունը»,- ասել է Իրանի առաջին փոխնախագահը:
«Չնայած սիրիական հարցի վերաբերյալ կարծիքների տարբերություններին, մենք պետք է համագործակցենք միմյանց հետ ծայրահեղականության և ահաբեկչության դեմ պայքարում»,- հավելել է նա՝ ընդգծելով, որ ազգային սուվերենության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգումը, տարաձայնությունների հաղթահարման ուղղությամբ ջանքերը կնպաստեն տարածաշրջանում կայուն խաղաղությանը և կայունությանը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը չի ողջունում լարվածության սրացումը և երկխոսության կոչ է անում:

Դիտվել է՝ 589

Մեկնաբանություններ