Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Էրդողանն ուզում է Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունները շարունակել

Էրդողանն ուզում է Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունները շարունակել
15.12.2015 | 11:50

Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները չպետք է տուժեն «նախազգուշացումը չլսած օդաչուների սխալի պատճառով»՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը Թուրքմենստանից վերադառնալու ճանապարհին՝ պատասխանելով լրագրողների հարցերին: «Մենք հակամարտության կողմնակից չենք: Մենք ցանկանում ենք շարունակել մեր ռազմավարական գործընկերությունը, նաև ցանկանում ենք, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները լինեն նախկինի նման: Մենք հաջողությամբ համագործակցել ենք 10-11 տարի, և կցանկանայինք, որ դա շարունակվեր»,- ասել է Էրդողանը: Անկարան չէր ցանկանա, որ նման իրավիճակ ստեղծվեր։ Նա նշել է, որ դիմել է Ռուսաստանի հարևան երկրներին՝ բանակցություններին օգնելու համար։

Դիտվել է՝ 630

Մեկնաբանություններ