Ռուսաստանի և Թուրքիայի միջև՝ ավարտի ոչ մի նշան չցուցաբերող վեճին անդրադառնալով՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Թուրքիայի կողմից ռուսական մարտական ինքնաթիռի խոցումն անվանել է casus belli (արդարացում պատերազմի համար), չնայած հավելել է, որ լայնածավալ պատերազմ ծրագրված չէ։ Ռուսաստանը Թուրքիայի սահմանին արդեն զինվորներ ունի, որոնք տեղակայված են Հայաստանի ռուսական ռազմաբազայում։ Այդ ռուսական զորքերը բերվել են մարտական բարձր պատրաստության։ Ռուսական 7 Mi-24P մարտական ուղղաթիռներ և մի քանի Mi-8 տրանսպորտային ողղաթիռներ էլ մատակարարվել են Հայաստանի մեկ այլ ռուսական ռազմաբազա։ Նույնիսկ մինչ ռուսական օդանավի խոցումը արդեն հայտարարվել էր միասնական հակաօդային պաշտպանության համակարգի պլանների մասին, ըստ որի՝ Ռուսաստանը կընդլայնի իր հակաօդային պաշտպանության համակարգը Հայաստանի օդային տարածքում, որպեսզի զսպի Թուրքիային՝ մասնավորապես, և ՆԱՏՕ-ին՝ ընդհանրապես՝ BreitBart-ում գրում է Ջոն Զենակիսը։ Լարվածությունն ավելացավ, երբ ինքնաթիռի խոցման հաջորդ օրը Ռուսաստանի խորհրդարանը ներկայացրեց օրինագիծ 1915-ին հայերի նկատմամբ Թուրքիայի իրականացրած ցեղասպանությունը ժխտելու համար 500 հազար ռուբլու (ավելի քան 7500 դոլար) տուգանք սահմանելու մասին։ Հայերի ցեղասպանությանն առնչվող մեղադրանքները կատաղեցնում են թուրքերին տասնամյակներ շարունակ։