Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

«Մարին Լե Պենը Թրամփից վտանգավոր է»

«Մարին Լե Պենը Թրամփից վտանգավոր է»
15.12.2015 | 11:53

ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի վարքը պարզապես «ամոթալի» է, մինչդեռ իսկական վտանգ է ներկայացնում ֆրանսիական ուլտրաաջ կուսակցության ղեկավար Մարին Լե Պենը: Նա կարող է ամբողջովին շրջել Եվրոպայի քաղաքականությունը՝ գրում է Financial Times թերթը: Մարին Լե Պենը ազգայնական կուսակցության նախագահի պաշտոնում փոխարինել է հորը՝ Ժան-Մարի Լե Պենին. մեղմացնելով նրա ակնհայտորեն ռասիստական հռետորաբանությունը, և ակնկալում է 2017-ին նախագահ դառնալ: Իր «կեղծ հայրենասիրական» գաղափարախոսության միջոցով նա պատրաստվում է հարվածել ոչ թե հրեաներին, այլ մուսուլմաններին՝ կարծում է հոդվածագիրը:
Փարիզյան ահաբեկչություններից ծնված ֆրանսիացիների վախը միայն օգնում է նրան՝ հասնելու իր նպատակներին: Իսկ դժգոհությունը Իրաքից, Սիրիայից և Աֆղանստանից փախստականների հոսքից իսկական «նվեր է» նրա կուսակցության համար, որն իսլամը կապում է ահաբեկչության հետ: Մի քանի տարվա գործազրկության, լճացման և միգրանտների հոսքից հետո գլոբալիզացիան խթան է դարձել ագրեսիվ ազգայնականության աճի համար: Այդ ֆոնին Մարին Լե Պենի գլխավոր հաղթաթղթերը դառնում են վախը և նախապաշարումները՝ նշում է պարբերականը: Նա դեռ չի դարձել երկրի ղեկավար, բայց ինքնին փաստը, որ դա հնարավոր է, պետք է զգաստացնի: Նրա հռետորաբանությունը, որը քաղաքացիներին համոզում է ներքին և արտաքին թշնամու դեմ ոտքի կանգնելու անհրաժեշտության հարցում, իսկապես վտանգավոր է Եվրոպայի համար:

Դիտվել է՝ 647

Մեկնաբանություններ