Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ազգային ճակատի հաղթանակը կարող է աղետի վերածվել եվրագոտու համար

Ազգային ճակատի հաղթանակը կարող է աղետի վերածվել եվրագոտու համար
15.12.2015 | 11:56

Տարածքային ընտրություններում ֆրանսիական «Ազգային ճակատ» կուսակցության հաղթանակը կարող է 1,5 տարուց աղետի վերածվել եվրագոտու համար՝ գրում է Fortune-ը։ Ֆրանսիայի 12 շրջաններից 6-ում աջ կուսակցությունը, որը գլխավորում է Մարին Լե Պենը, առաջատար է դարձել։ Ազգային մասշտաբով նրան աջակցել է ընտրողների 27,7 տոկոսը։ Եվրոպական բարեփոխումների կենտրոնի հետազոտությունների բաժնի ղեկավար Սայմոն Թիլֆորդի խոսքով՝ արդյունքները ցույց են տալիս վիթխարի ճեղքվածք երկրի էլիտայի և բնակչության միջև, որը դեմ է էլիտային մշտապես ցանկալի եվրաինտեգրմանը: Եվրագոտու երկրները ձգտում են հավասարակշռել իրենց բյուջեն և նվազեցնել պարտքի մակարդակը։ Գերմանիան դժգոհ է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզի հարձակումներից հետո անվտանգության ծախսերն ավելի կարևոր է համարում բյուջեի կրճատման ծրագրերից։ Սակայն Բեռլինը փորձում է իր դժգոհությունը չարտահայտել՝ իմանալով, որ դա շահավետ կլինի Մարին Լե Պենի կուսակցության համար, նրանք հայտարարում են, որ Ֆրանսիան ղեկավարում են գերմանացիները:
Թիլֆորդը կարծում է, որ Մարին Լե Պենը նախագահի պաշտոնում վատագույն սցենարներից մեկը կլինի, նա պահանջներ կառաջադրի եվրագոտուն, որոնք Գերմանիան երբեք չի ընդունի։ Նա ընդգծում է, որ եթե իրավիճակը չփոխվի, ժամանակի ընթացքում եվրոպական քաղաքականությունն ու տնտեսությունը կհայտնվեն «ֆաշիստների» իշխանության տակ, ովքեր բացարձակապես չեն ցանկանում հաշտվել Եվրոպայի ներկայիս կարգավիճակի հետ:

Դիտվել է՝ 626

Մեկնաբանություններ