Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԱՄՆ-ի դեսպանատունը կարող է կիրառել ընտրախախտների մասին տեղեկությունները

ԱՄՆ-ի դեսպանատունը կարող է կիրառել ընտրախախտների մասին տեղեկությունները
15.12.2015 | 11:57

Պաշտոնական Վաշինգտոնը զգուշացնում է՝ հանրաքվեի արդար ընթացքին միջամտած անձանց մասին տեղեկությունը կարող է օգտագործվել Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան կողմից: «Աշխարհով մեկ կոռուպցիայի դեմ պայքարելու ԱՄՆ-ի պարտավորությանը համահունչ, ԱՄՆ-ի դեսպանատունը կարող է նաև հիմք ընդունել ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումները՝ գնահատելու՝ արդյոք անձինք, որ ուղղակի միջամտել են դեկտեմբերի 6-ի հանրաքվեի անաչառ ընթացքին, կարո՞ղ են մասնակցել դեսպանատան ծրագրերին և միջոցառումներին»,- ասված է Հայաստանում ԱՄՆ-ի ներկայացուցչության հայտարարությունում: Նշելով, որ շարունակում են հետևել քվեների վերահաշվարկի ընթացքին և ողջունելով գլխավոր դատախազի և մարդու իրավունքների պաշտպանի հրապարակային հանձնառությունը՝ հնչեցված արժանահավատ հաղորդումներով լիարժեք քննություններ ապահովելու վերաբերյալ, դեսպանատունն ընդգծում է. «Մենք վերահաստատում ենք, որ խախտումների համար պատասխանատուների նկատմամբ քննություններն ու դատական կարգով հետապնդումները պետք է լինեն թափանցիկ ու հրապարակային, որպեսզի Հայաստանի ժողովրդի մոտ լինի վստահություն ընտրական գործընթացի անաչառության վերաբերյալ»:
Հանրաքվեից հետո սա ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության արդեն երրորդ հայտարարությունն է, որը կոչ է անում Հայաստանի իշխանություններին թափանցիկ հետաքննություն անցկացնել ընտրախախտումներին վերաբերող արժանահավատ հաղորդումների առնչությամբ: Նույնաբովանդակ երկու հայտարարություն էլ տարածել են Հայաստանում ԵՄ պատվիրակությունը ու ԵՄ անդամ-երկրների դեսպանատները:

Դիտվել է՝ 703

Մեկնաբանություններ