Ադրբեջանի նախագահի հրամանագրով՝ երկրի ազգային անվտանգության նախարարության հիմքի վրա ստեղծվել է արտաքին հետախուզության ծառայությունը, որի ղեկավար է նշանակվել Օրհան Սուլթանովը և Պետական անվտանգության ծառայությունը՝ Մադաթ Գուլիևի գլխավորությամբ. տեղեկացնում է contact.az-ը: Նորաստեղծ երկու ծառայություններին հանձնարարվել է մեկ ամսում ստեղծել ու ներկայացնել կառույցների կառուցվածքի ու աշխատակիցների հաստիքների նախագծերը: Կառավարությանը հանձնարարվել է կառույցներին ֆինանսավորում հատկացնել 2015-2016 թթ. Ազգային անվտանգության նախարարությանը հատկացված բյուջեի հաշվին: Սա նշանակում է, որ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը դադարեցնում է գործունեությունը: