Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ներողության կամ փոխհատուցման մասին խոսք լինել չի կարող

Ներողության կամ փոխհատուցման մասին խոսք լինել չի կարող
15.12.2015 | 11:59

Թուրքական Son dakika կայքի փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն AHaber հեռուստաալիքի ուղիղ եթերում անդրադարձել է Ռուսաստանի հետ հարաբերություններին։ «Մենք ի սկզբանե հետևողական ենք գտնվել։ Չնայած (ռուսական ինքնաթիռին) մեր բազմակի զգուշացումներին՝ մենք չստացանք արձագանք։ Խոսքը բազմիցս խախտած, զգուշացված ինքնաթիռի դեմ կատարված գործողության մասին է։ Ներողության կամ փոխհատուցման մասին խոսք լինել չի կարող։ Մենք առաջարկում ենք հարցի շուրջ նստել բանակցային սեղանի շուրջ և քննարկումներ սկսել։ Մենք բաց ենք երկխոսության համար»,- ասել է Դավութօղլուն։ Խոսելով Ռուսաստանի կողմից Թուրքիային մատակարարվող գազի կասեցման հնարավորության մասին՝ Դավութօղլուն բացառել է այդ տարբերակը՝ ընդգծելով, որ գազի մատակարարումներն ամրագրված են միջազգային պայմանագրերով։

Դիտվել է՝ 646

Մեկնաբանություններ