Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

«Սիրիայի վարչակարգի վերահսկած սահմանը շատ մարգինալ է»

«Սիրիայի վարչակարգի վերահսկած սահմանը շատ մարգինալ է»
15.12.2015 | 12:00

Թուրքական Son dakika կայքի փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն AHaber հեռուստաալիքի ուղիղ եթերում հայտարարել է, որ Թուրքիան Հյուսիսային Իրաքում զինվորական կոնտինգենտն ուժեղացրել է իր ռազմական ներկայությունը պահպանելու և այնտեղ գտնվող թուրք հրահանգիչներին պաշտպանելու համար: «Մենք անհրաժեշտ միջոցներ ենք ձեռնարկել Բաշիկայի ճամբարի վրա հնարավոր հարձակումների դեմ։ Թուրք զինվորականների ներկայությունը պահպանվելու է այնտեղ։ Մենք իրականացրել ենք վերակազմավորում և համալրում ենք ուղարկել ճամբարի պահպանման համար։
Մեր զինվորականները չեն մասնակցելու ռազմական բախումներին, նրանք Իրաքում գտնվում են միայն տեղի ուժերի ուսուցման համար։ Նրանց այնտեղ գտնվելու օրինականությունը չի քննարկվում։ Իրաքում ու Սիրիայում ստեղծված իրավիճակի պատճառով ոչ մի երկիր այնպիսի դրության մեջ չէ, ինչպես մեր երկիրը։ Սիրիայի վարչակարգի վերահսկած սահմանը շատ մարգինալ սահման է, իսկ Իրաքն ունի իր սահմանը չվերահսկող կառավարություն»,- ասել է Թուրքիայի վարչապետը։

Դիտվել է՝ 687

Մեկնաբանություններ