Առանց Ռուսաստանի պահանջած պայմանները կատարելու, Թուրքիայի հայտարարությունները հարաբերությունների կարգավորման համար արդյունք չեն տալու՝ հայտարարել է Անկարայում ՌԴ դեսպան Անդրել Կառլովը։
Cumhuriyet-ի թղթակցի հետ զրույցում Անկարայում ՌԴ դեսպանը հայտարարել է, թե Ռուսաստանը կկարգավորի հարաբերությունները Թուրքիայի հետ միայն 3 պայմանների կատարման դեպքում։ «Ներողություն, մեղավորներին պատժում և փոխհատուցում։ Սրանցից բացի, մյուս բոլոր հայտարարությունները արդյունք չեն տալու»,-ասել է Անդրեյ Կառլովը։