Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ավագովի և Սաակաշվիլու վեճը շարունակվում է

Ավագովի և Սաակաշվիլու վեճը շարունակվում է
16.12.2015 | 11:42

Life News-ը հայտնում է, որ ՈՒկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավագովը դատի կտա Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլուն՝ հայտնի սկանդալից հետո: Ավագովը սոցցանցերում գրել է, որ Սաակաշվիլին ստում է և անհեթեթություններ դուրս տալիս՝ իբր թե ՆԳՆ-ի կազմում «ապօրինի զինված խմբավորումներ» կան: Նախարարը նշել է, որ «ճշմարտություն չի որոնի ստախոսի մոտ», «դատարանը կպարզի եղելությունը»: Ավագովը գրել է, որ վեճի ժամանակ Սաակաշվիլին հիստերիկի պես է իրեն պահել, ասել, որ ոչ ոք չի կարող իր հետ այդպես խոսել, իսկ իրեն անվանել է «կոռումպացված»: Սաակաշվիլին ևս իր էջում հրապարակել է մամուլի ասուլիսի տեսագրությունը սկանդալի առիթով: Oդեսայի նահանգապետը կրկնել է իր պահանջը՝ հրապարակել վեճի տեսագրությունը: Նա Ավագովին և ՈՒկրաինայի վարչապետին նորից անվանել է կոռումպացված գործիչներ, մեղադրել թալանի մեջ, ուշադրություն հրավիրել, թե նման մարդիկ են կառավարում երկիրը և շեշտել նախարարի սպառնալիքները իր հասցեին:

Դիտվել է՝ 607

Մեկնաբանություններ