Մոսկվայում կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը: «Կոմերսանտի» փոխանցմամբ՝ Պուտինն ասել է, որ ուրախ է ԱՄՆ-ի պետքարտուղարի հետ Սիրիայի ճգնաժամի խաղաղ կարգավորումը քննարկելու հնարավորության համար: Քերին նշել է, որ Մոսկվան ու Վաշինգտոնը միասին կարող են այնպես անել, որ Սիրիայի հարցում առաջընթաց գրանցվի: Պուտինը Քերիին խորհուրդ է տվել «քունն առնել»: Ավելի վաղ կայացել էր Քերի-Լավրով հանդիպումը, որի ժամանակ քննարկվել էր Սիրիայի հարցը: Մոսկվա-Վաշինգտոն բանակցությունների նոր փուլում հիմնական հարցը ահաբեկչական խմբավորումների ցուցակի համաձայնեցումն է, որոնց դեմ կողմերը կպայքարեն համատեղ: