Բուխարեստում Ռումինիայի խորհրդարանի շենք են ներխուժել հազարից ավելի հովիվներ: Նրանք բողոքում են հոտը հսկող շների թիվը սահմանափակող օրենսդրական նորմի դեմ: Ոստիկանները փորձել են նրանց կանգնեցնել գազի կիրառմամբ, հովիվներին հաջողվել է ճեղքել ոստիկանական պատնեշը և մտնել խորհրդարան: Ռումինիայում նոր օրենքով հովիվներին թույլատրված է միայն մեկ շուն պահել արոտավայրում և երեքը՝ լեռներում: Վրդովված չորս հազար հովիվներ՝ Բուխարեստ են եկել երկրի ամենահեռավոր շրջաններից: