ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ ելույթն ավարտել է ռուսերեն՝ «спасибо»-ով: Նա հայտարարել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը, չնայած տարաձայնություններին, ունակ են ընդհանուր լեզու գտնել մի շարք հարցերում, և առաջարկել է շարունակել շփման ուղիների որոնումները։ Բանակցություններում Քերիին ուղեկցում են Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդն ու Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Տեֆտը։ Ռուսական կողմից բանակցություններին մասնակցում են ՌԴ փոխարտգործնախարարներ Սերգեյ Ռյաբկովն ու Գենադի Գատիլովը, ԱԳՆ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով վարչության պետ Սերգեյ Վերշինինը: