Ժնևի համալսարանում դեկտեմբերի 15-ին տեղի է ունեցել «Հասկանալ և կանխել ցեղասպանությունը. Հայաստան 1915, Օսվենցիմ 1945, Սրեբրենիցա 1995» համաժողով: Nouvelles d’Armenie-ն նշում է, որ համաժողովում զեկույցներ են ունեցել ֆրանսահայ պատմաբան Ռայմոնդ Գևորգյանը, Փարիզի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի պատմաբան Լորան Ժոլին, լրագրողներ Ֆլորան Հարթմանը և Ժան Ֆիլիպ Ռապը: Համաժողովը կազմակերպել են Cercle Martin Buber գիտական կազմակերպությունը, Բոսնիայի համերաշխության հիմնադրամը և Ժնևի համալսարանի հայկական միությունը: