Սաուդյան Արաբիայի գլխավորած ահաբեկչության դեմ պայքարող երկրների կոալիցիան քննարկում է Սիրիա հատուկ նշանակության ուժեր ուղարկելու հնարավորությունը՝ հայտարարել է Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավար Ադիլ էլ-Ջուբեյրան, գրում է Reuters-ը: «Երկրները, որոնք այժմ կոալիցիայի մաս են դարձել` Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Կատարը, Բահրեյնը և մյուսները, բանակցություններ են վարում հատուկ նշանակության ուժերի տեղափոխման վերաբերյալ»,- ասել է նա: Բանակցություններում քննարկվում են օպերացիայի նպատակներն ու խնդիրները, որոշումը կկայացվի առաջիկա շաբաթներին: