ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ասել է, որ Ջոն Քերիին նվիրել է Ձմեռ պապիկ: «Նա մեզ մոտ եկավ բանակցությունների, առանձնատանը տոնածառ էր դրված: Նա միանգամից մոտեցավ Ձմեռ պապիկին, սկսեց զննել ու պտտեցնել, ես ասացի նրան. «Մեր հյուրընկալության օրենքով` ինչը հյուրին դուր է գալիս, նվիրած համարիր»: Մենք, իհարկե, նրան նվիրեցինք Ձմեռ պապիկը»,- ասել է Լավրովը:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Մոսկվա այցի ժամանակ զբոսնել է քաղաքում, շփվել մոսկվացիների հետ, նվերներ գնելու համար մտել Հին Արբատի խանութներից մեկը: Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանության մամուլի քարտուղար ՈՒիլյամ Սթիվենսը Թվիթերի իր էջում մի քանի լուսանկարներ է տեղադրել, որտեղ երևում է, որ Քերին զբոսնում է ԱՄՆ-ի դեսպան Ջոն Տեֆտի և իր օգնական Վիկտորյա Նուլանդի ուղեկցությամբ: