Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԼՂ-ի վերաբերյալ Անկարայի հայտարարությունները ապակառուցողական են

ԼՂ-ի վերաբերյալ Անկարայի հայտարարությունները ապակառուցողական են
16.12.2015 | 11:59

«ԼՂ հակամարտության մեջ կողմերից մեկին պաշտպանելու Թուրքիայի փորձերը ապակառուցողական են, և չեն կարող շարունակություն ունենալ»՝ հայտարարել է ԵԱՀԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը, տեղեկացնում է haqqin.az-ը: Նա ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության մեջ մեկ կողմին աջակցելու Թուրքիայի դիրքորոշումը հավանություն չի ստանում ԵԱՀԿ-ում: «Այդպիսի դիրքորոշումը ԵԱՀԿ-ում հավանություն չի ստանում: Կա հստակ ընկալում, որ երեք համանախագահները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը, պատասխանատվություն են կրում, նույն չափով պատասխանատվություն են կրում Մինսկի խմբի անդամները, որոնց մեջ է նաև Թուրքիան: Սակայն առաջատար դերը ամրակայված է, և այն ընդունելի է երեք համանախագահների կողմից»,- ասել է Լուկաշևիչը:

Դիտվել է՝ 596

Մեկնաբանություններ