Դեկտեմբերի 18-ին սիրիական ճգնաժամի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ-ի մասնակցությամբ բազմակողմ հանդիպում կլինի Նյու Յորքում՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Քերին նշել է, որ Ռուսաստանի հետ եկել են համաձայնության, որ սիրիական չափավոր ընդդիմությունը ևս կմասնակցի բանակցություններին: