ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Սաակաշվիլի-Ավագով սկանդալում պաշտպանել է Օդեսայի նահանգապետ Սաակաշվիլուն: Նա պաշտոնական հայտարարություն է տարածել, որ անընդունելի են քսենոֆոբիայի տարրեր պարունակող վիրավորանքները, որոնք վիրավորում են մարդու ազգային արժանապատվությունը, կասկածի տակ դնում հայրենասիրությունը և առաջարկում «չվել ՈՒկրաինայից»: ՈՒկրաինայի Գերագույն ռադայում գրանցվել է որոշման նախագիծ, որով նախատեսվում է նախարար Ավագովին զրկել իր պաշտոնից՝ այս միջադեպից հետո: Նախագծով Ավագովը մեղադրվում է օրենքն արհամարհելու և Մայդանի մասնակիցների դեմ հանցագործությունների հետաքննությունը չակտիվացնելու համար: