Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրի շուրջ՝ Բրյուսելում հայտարարել է ԵՄ-ում Ադրբեջանի ներկայացուցչության ղեկավար Ֆուադ Իսկենդերովը. «Ադրբեջանը Ռիգայի գագաթնաժողովի նախօրեին ԵՄ-ին ներկայացրել է ռազմավարական գործընկերության համաձայնագրի նախագիծ։ ԵՄ-ի պատվիրակությունը բանակցելու նպատակով Բաքու կժամանի մինչև տարեվերջ։ Հաջորդ տարվա սկզբին երկկողմ կապերի զարգացման համար Ադրբեջան կժամանի ԵՄ-ի բարձրաստիճան ներկայացուցիչը»։ Ադրբեջանն իրեն առաջարկված Ասոցացման համաձայնագրի փոխարեն ԵՄ-ին ներկայացրել է ռազմավարական մոդեռնիզացիոն գործընկերության համաձայնագիր։