Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը ողջունել է Ղարաբաղին վերաբերող Ռոյս-Էնգելի առաջարկները

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը ողջունել է Ղարաբաղին վերաբերող Ռոյս-Էնգելի առաջարկները
16.12.2015 | 21:42

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը ողջունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի, դեմոկրատ կոնգրեսական Էլիոթ Էնգելի, նրանց 80 գործընկերների ներկայացրած առաջարկները, որոնք ուղղված են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության ու ագրեսիայի թուլացմանը։ Պետքարտուղարության պատասխան նամակում նշվում է, որ Ադրբեջանի բանակի գործողությունների հետևանքով մեկ տարում 40 հայ է սպանվել, 4-ը նախորդ շաբաթ: «Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարը հրապարակավ հայտարարել էր հակահայկական ագրեսիայի մասին՝ նշելով. «Մենք պատրաստվում ենք էլ ավելի ավերիչ հարձակումներ իրականացնել: Պետքարտուղարությունը պաշտպանում է դիպուկահարներին հետ քաշելու, սահմանին միջադեպերը հետաքննելու մեխանիզմների ներդրմամբ ԵԱՀԿ դերը բարձրացնելու և սահմանի ու շփման գծի ողջ երկայնքով կրակորսիչ համակարգերի տեղակայման առաջարկները:
Առանց հրադադարի ռեժիմի խախտումները հստակեցնող մեխանիզմների կամ հարձակումների աղբյուրը ճշտելու համար նախատեսված սարքավորումների տեղադրման՝ համանախագահների համար դժվար կլինի ուժի կիրառման հարցով հստակ մեղադրանքներ ուղղել մի կողմին»,-ասված է նամակում:
Ռոյս-Էնգելի նախագծում առաջակվող կետերն ընդունել է հայկական կողմը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմը և ԵԱՀԿ-ն ևս հայտնել են, որ աջակցում են ներկայացված նախագծին: Միայն Ադրբեջանն է դեմ: ԱՄՆ օրենսդիրներն առաջարկում են երեք կոնկրետ քայլ, որ կարող են նպաստել տարածաշրջանում բոլոր քաղաքացիների համար համապարփակ և տևական խաղաղության հաստատմանը: Նրանց նամակում, որ ստորագրել է 80 կոնգրեսական, կոչ է արվում համաձայնություն ձեռք բերել բոլոր կողմերից՝ դիպուկահարներ չտեղակայել շփման գծում, ԵԱՀԿ-ի կողմից վերահսկվող զարգացած կրակորսիչ համակարգերի և ձայնային սարքավորումներ տեղակայել՝ հարձակումների աղբյուրը ճշտելու համար և ԵԱՀԿ դիտորդներ տեղակայել՝ շփման գծում հրադադարի խախտումների դեպքերն ավելի լավ վերահսկելու համար:

Դիտվել է՝ 608

Մեկնաբանություններ