Մոսկվայի և Անկարայի հարաբերություններն այլևս նախկինի պես չեն լինի, Թուրքիայի իշխանությունների վարած քաղաքականությունը թույլ չի տալիս դրական կանխատեսումներ անել՝ նշել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Ալեքսեյ Մեշկովը: Նրա խոսքով, Թուրքիայի ներկա իշխանություննների հետ համագործակցության վրա, առնվազն այն մակարդակի, որը եղել է վերջին տարիներին, խաչ է դրել հենց Անկարան: Փոխնախարարն ընդգծել է, որ իրավիճակի ձգձգումը կախված է, առաջին հերթին, թուրքական կողմից: «Թուրքիայի ղեկավարությունը չի ընդունում իր պատասխանատվությունը ռուսական «Սու-24» օդանավի վրա հարձակման համար, չի ցանկանում ահաբեկչության դեմ պայքարում ազատվել երկակի ստանդարտներից, դա թույլ չի տալիս դրական կանխատեսումներ անել»,- ասել է դիվանագետը: