ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հունվարին կազմակերպելու է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը նվիրված դռնփակ քննարկում, որին հրավիրված է նաև ԵԱՀԿ-ի Մինսկի Խմբի ԱՄՆ-ի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Եղիսաբեթ Չուլջյանն ասել է. «Մենք կցանկանայինք, որ բաց լսում լիներ, բայց այս մասին դեռևս չի հայտարարել հանձնաժողովի նախագահը»: ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը և անդամ Էլիոթ Էնգելը դեռ շաբաթներ առաջ նամակով կոչ են արել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքին` Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ցուցաբերած կեղծ հավասարության ձախողված քաղաքականությունը փոխելու կառուցողական, հաշվետվողականության վրա հիմնված մոտեցմամբ: