Ավստրիան դեկտեմբերի 17-ին, միգրանտների հարցով մինի գագաթնաժողով է հրավիրել ԵՄ անդամ 7 երկրների և Թուրքիայի մասնակցությամբ՝ ԵՄ «մեծ գագաթնաժողովից» առաջ՝ Ավստրիայի առաքելությունում: Քննարկման թեման Սիրիայից Թուրքիայի տարածքով Եվրոպա հասած շուրջ 500 փախստականների տեղավորման հարցն է, որի դիմաց Թուրքիան կդադարեցնի անօրինական միգրանտների հոսքը Եվրոպա: Ավստրիայի առաքելությունում, Ավստրիայի նախաձեռնությամբ տեղի կունենա Ավստրիայի, Գերմանիայի, Նիդերլանդների, Լյուքսեմբուրգի, Շվեդիայի, Ֆինլանդիայի և Հունաստանի ղեկավարների հանդիպումը Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ՝ քննարկելու Սիրիայից Թուրքիայի տարածքով Եվրոպա փախստականների օրինական ուղիղ տեղափոխման սխեմաները՝ որի նպատակը միգրանտների անօրինական հոսքը դադարեցնելն է: Խոսքը մինչև 500 հազար փախստականի մասին է: Հանդիպմանը կարող է ներկա լինել Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը: