Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

«Աշխարհում մեծ տեղեկատվական պատերազմ է»

«Աշխարհում մեծ տեղեկատվական պատերազմ է»
17.12.2015 | 16:02

Աշխարհում մեծ տեղեկատվական պատերազմ է ընթանում՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Պատերազմը վաղուց է ընթանում։ Դա մեծ խաղ չէ, մեծ տեղեկատվական պատերազմ է»,- ասել է Պեսկովը «Ռոսիա 24»-ի եթերում։ Նա նշել է, որ այդ պատերազմում որոշ լրատվամիջոցներ կորցնում են իրենց մարդկային դեմքը և լրատվամիջոցի գործառույթները։ Նրա կարծիքով՝ հակազդելու միակ միջոցը ակտիվ տեղեկատվական գիծն է՝ ուղղված միջազգային հանրությանը։ «Մենք ունենք պետական լրատվամիջոցներ, որոնք շատ ակտիվ են և գործում են բարձր մակարդակով, շատ պրոֆեսիոնալ են... Նրանք ենթարկվում են հարձակումների, նրանց մեղադրում են բոլոր մահացու մեղքերի մեջ։ Եվ հենց դա էլ ապացուցում է, որ այդ պետական լրատվամիջոցների աշխատանքը արդյունավետ է»,- ասել է նա։

Դիտվել է՝ 661

Մեկնաբանություններ