Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը վիզաների չեղարկման վերաբերյալ ճիշտ ուղղությամբ արված քայլ է: «Մենք ուսումնասիրել ենք նախագահ Պուտինի հայտարարությունը Վրաստանի հետ մուտքի վիզաների չեղարկման վերաբերյալ: Դա ճիշտ ուղղությամբ քայլ է»,- ասված է վարչապետի հաղորդագրության մեջ: Այժմ ռուսները Վրաստան կարող են այցելել առանց մուտքի արտոնագրի, սակայն Վրաստանի քաղաքացիները Ռուսաստան մեկնելուց առաջ պետք է վիզա ստանան։