ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա մեծ ասուլիսը տևել է 3 ժամ 7 րոպե։ Նա պատասխանել է 32 լրագրողի հարցերին: Մամուլի ասուլիսին գրանցվել է 1390 լրագրող: Վլադիմիր Պուտինը սկսել է մեծ մամուլի ասուլիսներ տալ նախագահ ընտրվելուց ի վեր և ավարտել է 2008-ին, երբ դարձել է վարչապետ: Կառավարության ղեկավար լինելու ընթացքում մամուլի հետ մասշտաբային հաղորդակցություն չի եղել: 2012 թվականին երրորդ ժամկետում ընտրվելուց հետո, մեծ մամուլի ասուլիսների ավանդույթը վերականգնվել է: