Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը պնդում է, որ Բրյուսելն իրականացնի ԵՄ բարեփոխման իր բոլոր պահանջները: Բելգիայի մայրաքաղաքում ԵՄ երկօրյա գագաթնաժողովում նա ասել է. «Ես ուզում եմ իրական առաջընթաց տեսնել բոլոր 4 ոլորտներում, որոնց անդրադարձել եմ իմ ներկայացրած պահանջներում»: Քեմերոնի խոսքով՝ Լոնդոնը չի ձգտում համաձայնության հասնել հենց այս գագաթնաժողովում, սակայն ուզում է տեսնել հանգամանալից քննարկում, որը կբերի համաձայնագրի ստորագրման: Բրիտանական հարցը գագաթնաժողովի օրակարգում երկրորդն է միգրացիայից հետո: Եթե Քեմերոնի պահանջները ընդունվեն, Բրիտանիայի կառավարությունը խորհուրդ կտա քվեարկել 2017թ. հանրաքվեում՝ ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի անդամությունը պահպանելու օգտին: Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն ասել է, որ աշխատանքային ընթրիքի ընթացքում այդ հարցը կքննարկվի և նկատել է, որ շատ հարցերում իրենք դեռ հեռու են համաձայնության գալուց, քանի որ խաղադրույքները շատ բարձր են: